Նոր էլեկտրոնային գիրք․ Սուրբ Հուլիանոս Ասպնջականի առասպելը, Գյուստավ Ֆլոբեր

Հրապարակվել է
Միջնադարյան Եվրոպայի անտառների, ամրոցների ու ուխտագնացության ճանապարհների միջավայրում է ծավալվում Հուլիանոսի պատմությունը։ Ծնունդից իսկ նրան ուղեկցում են հակասական կանխագուշակումներ, իսկ որսի հանդեպ մոլուցքն ու բռնության հանդեպ հակումը ստվեր են գցում նրա ապագայի վրա։ Գյուստավ Ֆլոբերը պատկերում է հերոսի ներքին պայքարը, մեղքի զգացումն ու ապաշխարության ճանապարհը՝ անդրադառնալով ճակատագրի, գթասրտության և հոգևոր վերափոխման թեմաներին։