Նոր ձայնային գիրք․ Մահճակալ № 29, Գի դը Մոպասան
Հրապարակվել է
Գի դը Մոպասանի «Մահճակալ № 29» պատմվածքի գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում՝ ֆրանս-պրուսական պատերազմի տարիներին։ Կապիտան Էպիվանը՝ արտաքին փայլն ու սեփական հմայքը գնահատող հեծելազորային սպա, ստանում է իր նախկին սիրեցյալ Իրմայի լուրը և այցելում նրան հիվանդանոցում։ Նրանց հանդիպման միջոցով բացահայտվում են պատերազմի թողած հետքերը, անձնական պատասխանատվության հարցը և այն հակասությունը, որ կարող է առաջանալ ինքնագոհության ու մարդկային կարեկցանքի միջև։