1920-ականների Թուրքիայի փոքրիկ գյուղաքաղաքում ապրող տարեց ու հարգված մարդու առօրյան խաթարվում է, երբ նրա թոռնուհին սկսում է տեսնել անցյալի հետ կապված անհասկանալի տեսիլքներ։ Գործողությունները ծավալվում են Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիների հիշողությունների ֆոնին։ Բայրամ Ալին, Ֆաթիման և փոքրիկ Շևքեթը դառնում են պատմության կենտրոնական կերպարները, որտեղ անձնական ճակատագրերը բախվում են լռեցված անցյալի հետ։ Շնորհակալություն ենք հայտնում Աննա Մնացականյանին՝ այս ստեղծագործությունը մեր կայքում անվճար տեղադրելու թույլտվության համար։