Հեղինակ:
Անհայտ Հեղինակ (53)
Կատեգորիա:
Հեքիաթ (120)
Լոռու խոսվածք (6)
Տարիք: 13+
Տպագրվել է ըստ Տ. Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, V գիրք, Տփխիս, 1889, էջ 48—60)։ Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական հեքիաթներում» նաև այս հեքիաթի մասին կա հետևյալ ծանոթությունը. «Սույն գրքի մեջ հրատարակում ենք պ. Հմայակ Մաժինյանի մեզ ուղարկած հետևյալ յոթ հեքիաթները, որ պարոնը ժողովել է Շնող գյուղում (Լոռու նահանգում) և գրել բուն տեղական բարբառով։ Հրապարակավ մեր շնորհակալիքն ենք հայտնում պարոնին, որ լավ ըմբռնելով հայ ժողովրդի բանավոր գրականության ուսումնասիրության կարևորությունը, նպաստում է մեզ՝ մեր սկսած ձեռնարկության մեջ»։
Հաշվի առնելով գրքի տպագրության ժամանակը, պետք է ենթադրել, որ Հմ. Մաժինյանը Լոռու այս հեքիաթները պետք է գրի առած լինի 1880—1888 թթ. ընկած ժամանակամիջոցում։ Հեքիաթասացի և հեքիաթի գրառման հանգամանքների մասին այլ տեղեկություն չկա։