Book Cover

18ժ 46ր

Մի կյանքի պատմություն

Հեղինակ: Ստեփան Զորյան (3)

Ընթերցող: Հայկ Պետրոսյան (213)

Կատեգորիա: Վեպ (247)

Տարիք: 13+

«Մի կյանքի պատմությունը» հայ արձակագիր Ստեփան Զորյանի ինքնակենսագրական վեպն է, որի առաջին գիրքը տպագրվել է 1934 թվականին, երկրորդը՝ 1939-ինˋ նախքան պատերազմը։ Վեպը սկսում է քնարական մի մենախոսությամբ, ուր Զորյանը ակնարկում է իր պատումի ինքնակենսագրական բնույթը։ «Մի կյանքի պատմությունը» մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի մարդ և ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Թիֆլիս գնալիս նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ բնակարան է վարձակալում։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։

Գնահատել և թողնել կարծիք

Ashot Gabrielyan 01 նոյեմբերի 2025

Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը այս վեպի մասին գրում է. «Զորյանի պատումը հիշողություն է մանկության ու պատանեկության մասին, ավելի ստույգ՝ հրաժեշտ է մանկությանը։ Վերադարձի-հրաժեշտի այս կապակցության մեջ է Զորյանի վեպի յուրահատկությունը։ Մինչ հեղինակը, դառնալով մանկությանը, ակնթարթին տալիս է հավերժական իմաստ, անսահմանափակ հեռանկար, հերոսը շատ որոշակիորեն զգում է, որ կյանքում, այդուամենայնիվ, կան սահմաններ։ Ոչ միայն տարիքային, այլև պատմական-հասարակական սահմաններ։

Մուտք կարծիք թողնելու համար