« Սպանություն Էբբի-Գրեյնջում »՝ Արթուր Կոնան Դոյլի պատմվածք է, որը գրվել է 1904 թվականին։ Հոլմսը վաղ առավոտյան արթնացնում է Վաթսոնին, քանի որ պետք է շտապեն Չիզիլհերսթում գտնվող Էբբի Գրեյնջ, որտեղ սպանություն է տեղի ունեցել։ Սըր Յուստաս Բրաքենստոլը սպանվել է, հավանաբար՝ ավազակների կողմից։ Տեսուչ Սթենլի Հոփքինսը կարծում է, որ այս գործը կապված է Ռենդոլների հայտնի ավազակախմբի հետ, որը բաղկացած է հորից և նրա երկու որդիներից։