Նոր էլեկտրոնային գիրք․ Չար տղան, Անտոն Չեխով

Հրապարակվել է
Նոր էլեկտրոնային գիրք․ Չար տղան, Անտոն Չեխով

Գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի ռուսական գավառական միջավայրում՝ գետի ափին, ուր հանգստանում են Իվան Իվանովիչ Լապկինն ու Աննա Սեմյոնովնան։ Նրանց գաղտնի հանդիպմանը ներկա է լինում Աննայի փոքր եղբայրը՝ Կոլյան։ Մեծահասակների սիրային մտերմությունը դառնում է տղայի հետաքրքրասիրության ու չարաճճիության առիթ։ Պատմության մեջ հումորով ներկայացվում են սիրահարվածների անհանգստությունը, երեխայի խորամանկությունը և այն, թե ինչպես է մի փոքրիկ միջամտությունը խաթարում նրանց հանգիստը։